Menu
80326-8759870

slit lamp biomicroscopy

Ճեղքային լամպով հետազոտման մեթոդները

 

Ճեղքային լամպը(բիոմիկրոսկոպ) ակնաբուժական մանրադիտակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր խոշորացումներով հետազոտել աչքի ստրուկտուրաները։

Ակնաբուժությունում գոյություն ունեն հիմնականում 2 տեսակի ճեղքային լամպեր Z և H, որոնք ներկայացված են ստորև և տարբերվում են լուսավորության համակարգերի առանձնահատկություններով, H-տեսակը ունի ավելի մեծ հնարավորություններ, որի մասին կխոսենք ստորև։

                                                                                                                Keeler Z-տեսակ                          Keeler Hտեսակ

   987132       ztype

987131

Ճեղքային լամպի հիմնական    մասերն են

 

         1.  Օպտիկական բինօկուլյար                   համակարգ՝միկրոսկոպ
         2.  Լուսավորման համակարգ
         3.  Կարգավորող               մեխանիկական մասեր

                   50

Օգտագործվում են լուսավորման հետևյալ տեսակները

                       Դիֆուզ(հավասարապես բաշխված)

                        ՈՒղիղ

  • Պարալելպիպեդ
  • Օպտիկական կտրվածք
  • Կոնաձև
  • Տանգենցիալ
  • Լրիվ անրադարձում

                      Անուղակի

  • Ռետրոիլյումինացիյա
  • Լրիվ ներքին անդրադարձում
  • Տրանսիլյումինացիյա

 

Դիֆուզ(հավասարաչափ) լուսավորում

Դիֆուզ լուսավորումը կիրառվում է զննելու համար աչքի առաջային հատվածները (կոպեր, թարթիչներ, սկլե11րա, եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, ծավալուն ախտահարումներ և միջավայրի պղտորումներ, կոնտակտային լինզայի նստեցում)։Դիֆուզորը հնարավորություն է տալիս հավասարաչափ լուսավորել աչքի առաջային հատվածը։

  • Միկրոսկոպի և լուսավորման համակարգի միջև անկյունը պետք է լինի 30-60°
  • Լուսային ճեղքի լայնությունը մաքսիմալ
  • Որպես ֆիլտր օգտագործվում է դիֆուզորը(տես նկարը)
  • Լուսավորման ինտենսիվությունը միջինից բարձր
  • Խոշորացումը սկսել թույլից, ապահովելու համար տեսադաշտի լավագույն ծավալ

221234difus

 

ՈՒղիղ լուսավորում

Իմաստը կայանում է ֆոկուսավորելու լուսային հոսքը և միկրոսկոպը զննման նույն հատվածում, իհարկե դա չի նշանակում որ երկուսնել պետք է լինեն կոաքսիալ։Նեղ լուսային ճեղքի դեպքում ստացվում է օպտիկական կտրվածք իսկ լայն-ի դեպքում պարալելպիպեդ։Հետազոտման ուղիղ լուսավորումը կիրառելիս միկրոսկոպը և լուսավորման համակարգը անհրաժեշտ է պահել համակցված։

3,1

paralelՊարալելպիպեդ(բազմանկյուն 3D երկրաչափական մարմին, որն ունի երեք զույգ զուգահեռ հարթություններ), այս լուսավորումը հնարավորություն է տալիս ստանալ եղջերաթաղանթի եռաչափ օպտիկական կտրվածք, հետազոտելու համար ստրուկտուրայի փոփոխությունները, ինչպես նաև ստրիաները կերատոկոնուսի ժամանակ։

  • Կազմվում է իջեցնելով լուսային ճեղքը մինչև 1-2mm ստանալով ուղղանկյունաձև լույս եղջերաթաղանթի վրա։
  • Միկրոսկոպը ուղիղ դեպի հիվանդի հետազոտվող աչքը
  • Լուսավորման համակարգի և միկրոսկոպի միջև անկյունը 45-60°
  • Միջին լուսավորման ինտենսիվություն
  • Խոշորացումը 10-16×
  • Օգտագործել ջոյստիկը միաժամանակ ֆոկուսավորելու համար պարալելպիպեդը և միկրոսկոպ

43 42 41

 

13

Կոնաձև լուսավորումը օգտագործվում է առավելապես ստուգելու համար առաջային խցիկի թափանցիկությունը ինչպես նաև հայտնաբերելու բորբոքային բջիջների առկայությունը առաջային ուվեիտների ժամանակ։Նույն սկզբունքն է երբ արևի շողքը ընկնում է սենյակ,օդում լույսի մեջ ցույց տալով փոշու մասնիկները։

  • Լուսային ճեղքը անհրաժեշտ է փոքրացնել ուղղահայաց ուղղությամբ ստանալու համար փոքր շրջանաձև կետային լույս
  • Լուսավորման համակարգի անկյունը 45-60° քունքաին կողմից և ուղղված դեպի բիբը
  • Խոշորացումը բարձր 16-25×
  • Լույսի ինտենսիվությունը մինչև առավելագույն

 

30 45 49

 

9

Օպտիկական կտրվածքը իրենից ներկակայցնում է մաքսիամալ նեղ պարալելպիպեդ: Զննման և լուսավորման առանցքները համադրելով, հնարավոր է ստանալ օպտիկական կտրվածքներ՝ եղջերաթաղանթից մինչև ոսպնյակի հետին պատիճը։ Հնարավորություն է տալիս տեսնել նյարդաթելերը, անոթները, կատարակտան, ինֆիլտրացիաներ և առաջային խցիկի խորությունը։

 

  • Լուսավորման համակարգի անկյունը 45-60°
  • Խոշորացումը բարձր 16-25×
  • Լուսային ճեղքի լայնությունը հնարավորին փոքր
  • Առաջային խցիկի խորությունը գնահատելու համար պետք է կիրառել լայն(1-3mm) լուսային ճեղք, մնացած դեպքերում այն փոքրացնելով կապահովվի հիվանդի կոմֆորտը
  • Լույսի ինտենսիվությունը միջին և բարձր

 

25 26 39

 

15

Լրիվ անդրադարձումը ստեղծվում է բաժանելով միկրոսկոպը և լուսավորման համակարգը հավասար անկյունների՝ եղջերաթաղանթի նորմալի նկատմամբ։Այս եղանակով զննվում են եղջերաթաղանթի առաջային և հետին շերտերը(հիմնականում Էնդոթելյալ շերտը), ոսպնյակի առաջային պատիճը։Քանի որ մեթոդը մոնոկուլյար է, ցանկալի է դիտել մեկ աչքով։

 

  • Լուսավորման համակարգը և միկրոսկոպը նորմալ-ի նկատմամբ բաժանել մոտ 30°-ով
  • Լուսավորման համակարգի անկյունը փոխելով անհրաժեշտ է ստանալ պայծառ ռեֆլեկս եղջերաթաղանթի մակերեսին, որը կոչվում է լրիվ անդրադարձման զոնա։
  • Լուսային ճեղքի լայնությունը 1-2 մմ, բարձրությունը մաքսիմալ
  • Միջին լուսային ինտենսիվություն
  • Էնդոթելը զննելու համար խոշորացումը հասցնել 40× և միկրոսկոպը ֆոկուսավորել ճիշտ էնդոթելային շերտի վրա։

 

37 38 48

 

Տանգենցիալ լուսավորումը օգտագործում են զննելու համար եղջերաթաղանթի առաջային 14և հետին շերտերը, առանց բբի լայնացման, հնարավորություն է ստեղծվում տեսնել ծիածանաթաղանթի ստրուկտուրան, ոսպնյակի առաջային մակերեսը՝ պսեվդոէկսֆոլիացիաները տեսնելու համար։

  • Լուսավորման համակարգի անկյունը 70-90°, միկրոսկոպը ֆրոնտալ
  • Լուսային ճեղքը միջինից լայն, բարձրությունը միջին
  • Օգտագործվում են հետևյալ խոշորացումները 10×, 16×, 25×

 

 

 

 

23 24 27

 

Անուղղակի լուսավորում

Անուղղակի մեթոդի ժամանակ լույսը ուղղվում է միկրոսկոպի ֆոկուսային հարթությանը հարող տիրույթ իսկ միկրոսկոպն ու լուսավորման համակարգը անհրաժեշտ է ապակենտրոնացնել նշված պտուտակի օգնությամբ։ Այդպիսով երկու համակարգերը այլևս չեն համընկնում միևնույն կետում(decentralization): ՈՒղիղ լուսավորմամբ դիտելիս, ուժեղ լուսավորման պայմաններում հնարավոր է բաց թողնել մանր գոյացությունները(Օրինակ՝ նեովասկուլյարզացիան), որը բացառվում է անուղղակի լուսավորման դեպքում։

 

 

17

Ռետրոիլյումինացիայի ժամանակ լույսը անդրադառնում է ծիածանաթաղանթի առաջային մակերեսից կամ ակնահատակից, իսկ միկրոսկոպը ֆոկուսավորվում է եղջերաթաղանթի կամ ոսպնյակի վրա։ Պղտորությունները երևում են խավար կամ սև կախված անդրադարձած լույսի կլանման աստճանից օջախի կողմինց։Այս մեթոդը լինում է ուղիղ և անուղղակի։Հնարավորություն է ստեղծում տեսնել եղջերաթաղանթի ինֆիլտրացիաները, անոթները, կեռատիկ պրեցիպիտատները իսկ ոսպնյակի դեպքում վակուոլները, առաջային սուբկասուլյար կատարակտան։

 

  • Լուսային ճեղքի լայնությունը 2-4մմ
  • Լուսավորման անկյունը 45-60°
  • Միջին լուսավորման ինտենսիվություն
  • Խոշորացումը 10-16×

44 46 47

20

«Լրիվ ներքին անդրադարձում եղջերարաղանթի հաստության մեջ» լուսավորման մեթոդով գնահատվում է եղջերաթաղանթի թափանցելիությունը, լրիվ ներքին անդրադարձումը հնարավորություն է ստեղծում տեսնել եղջերաթաղանթի անհարթությունները,այտուցը,եկտազիաները, սպիերը, օտար մարմինները։

 

  • Լույսը անհրաժեշտ է ողղել դեպի լիմբը մոտ 60° անկյան տակ, սկզբից տեմպորալ, անհրաժեշտության դեպքում նաև նազալ ուղությամբ այնպես, որպեսզի լիմբը լուսավորվի բոլոր ուղություններով(լրիվ ներքին անդրադարձում)
  • Լուսային ճեղքի լայնությունը 2-4մմ
  • Միկրոսկոպը և լուսավորման համակարգը հանել համադրությունից պտուտակի օգնությամբ
  • Խոշորացումը 10-16×
  • Լույսի ինտենսիվությունը միջանկյալ
  • Ցանկալի է թուլացնել սենյակի լուսավորությունը

31 32 34

19       Տրանսիլյումինացիան օգտագործվում է հիմնականում ծիածաթաղանթի պիգմենտային շերտի դեֆեկտների հայտնաբերման նպատակով, ծիածանաթաղանթը զննվում է ակնահատակից անդրադարձած լույսի տակ։

 

  • Բիբը միջին լայնացած՝ 3-4մմ
  • Լուսավորման համակարգը և միկրոսկոպը կոաքսիալ
  • Խոշորացումը 10-16×

 

 

28 29 35

Related posts